Մոսկվայի հյուսիսում մայիսի 10-ին կողոպուտի ենթարկված ոսկերչական խանութի վնասը կազմել է մոտ 15 մլն ռուբլի (500 հազար դոլար): Այս մասին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում զինված հարձակում է կատարվել ոսկերչական խանութի վրա: Կողոպուտը տեղի էր ունեցել մայիսի 10-ին, ժամը 11:00-ի սահմաններում, որին մասնակցել էր առնվազն 5 դիմակավորված մարդ:
Ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու պլան է մշակել: ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտել են Բուտիրսկայա փողոցում գտնվողն ոսկերչական սրահը: Վաճառողների խոսքով՝ կողոպտիչներն իրենց սպառնացել են ատրճանակի նմանվող առարկայով:
Ավազակներն իրենց հետ վերցրել են ոսկյա զարդեր եւ «Ժիգուլի» մեքենաներով դիմել փախուստի:




























