Պետերբուրգում դատական պատասխանատվության կենթարկվեն Ադրբեջանի չորս քաղաքացիներից եւ 24-ամյա Նարեկ Մաթեւոսյանից կազմված հանցախմբի անդամները: Վերջինս Ռուսաստանի ՆԳՆՎ ոստիկանական 19-րդ բաժանմունքի Վիբորգսկի շրջանի տարածքային նախկին լիազորն էր: Նրանց ավտոմեքենաների առեւանգման մեղադրանք է ներկայացվել, գրում է fontanka.ru-n:

Հետաքննությունը պարզել է, որ հանցախմբի անդամները 2012թ. հոկտեմբեր-ապրիլ ժամանակահատվածում Պետերբուրգում երկու բեռնատար եւ երկու թեթեւ մարդատար ավտոմեքենաներ են առեւանգել` տուժածներին չորս մլն ռուբլուց ավելի վնաս հասցնելով:

Քննությունը բավարար չափով ապացույցներ է հավաքել, ինչի կապակցությամբ հիշյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան` հանգամանորեն ուսումնասիրվելու: