«Նախախորհրդարանը» մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.

1. Հայաստանում ձեւավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը եւ նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,

2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձեւավորմամբ եւ լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»: