Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տղամարդ է զոհվել՝ հարբած վիճակում ընկնելով ոստիկանական վարչության հինգերորդ հարկից։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին։
26-ամյա երիտասարդին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացել է։ Երիտասարդը որպես վկա է անցել քրեական գործերից մեկով, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Նա սպասել է իր հարցաքննությունը, եւ քանի որ պարզապես վկա է եղել, նրան ոչ ոք չի հետեւել։ Փաստով ծառայողական քննություն է իրականացվում։




























