«Վրացական երազանք» դաշինքից նախագահի թեկնածուն կարող է հայտնի դառնալ արդեն այսօր` մայիսի 11-ին:

«Վրացական երազանքի» քաղխորհուրդն այդ հարցի քննարկման համար այսօր, ժամը 14:30-ին կհավաքվի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնում:

Ավելի ուշ, ժամը 16:30-ին նախատեսված է Իվանիշվիլիի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության հետ, ինչից հետո կհայտնեն նախագահի թեկնածուի անունը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Նախագահական ընտրությունները Վրաստանում նախանշված են 2013թ. աշնանը: