Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ստանում: Մասնավորապես, առաջիկայում կստացվեն ԱՑ-6-40 ավտոցիստեռններ: Նոր հատուկ մեքենա է ստեղծվել բարձր անցանելիությամբ ԿամԱզ 43118-ի հիմքով:

Կապավորները կստանան արբանյակային կապի նորագույն բջջային կայան:

Ընթացիկ տարում կառավարման համար նախատեսված շարժական նոր կետեր կստանան զենիթահրթիռային ստորաբաժանումները, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:  Նոր համալիրները հնարավորություն են ընձեռում մինչեւ 100 կմ շառավղով 100-ից ավելի օդային թիրախներ հայտնաբերել եւ միաժամանակ հետապնդել դրանցից տասին:

Մոտոհրաձգային, հետախուզական, հրետանային եւ այլ ստորաբաժանումների  անձնակազմերը ուսումնառության ընթացքում առաջին անգամ կկիրառեն  «Պերունիտ», «Գրոտ» եւ «Բրիզ» ժամանակակից նավիգատորներ:

Նավիգացիոն նոր սարքավորումները մեծ հաճախականություն ունեն, ազդանշանի բարձր կայունություն, կոորդինատների տարբերակման եւ սնուցման աղբյուրների ռեսուրսների մեծացման բարձր ճշգրտություն: