Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիացիոն բազայի օդաչուական կազմը շարունակում է  հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) մարտական հերթապահությունը ԱՊՀ պետությունների միասնական ՀՀՊ համակարգում։

Ուսուցման ձմեռային շրջանում ավիացիոն զորամասի օդաչուական կազմը  մոտ 500 թռիչք է իրականացրել, NEWS.am –ին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

ՄիԳ-29 կործանիչների օդաչուներն ավելի քան 300 մանեւրային ուսումնական օդային մարտ են վարել ինչպես անձնակազմերի միայնակ նախապատրաստության շրջանակում, այնպես էլ խմբերի կազմում։  Ավելի քան 150 օդային մարտ անցկացվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում, առնվազն  100-ը՝ գիշերը եւ բարդ եղանակային պայմաններում։

Միջկառավարական համաձայնագրի հիման վրա՝ ավիաբազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միավորված համակարգում 1994թ-ից։