Անթալիայի Քեփեզի շրջանի անտառում քաղաքացիները սպանված վիճակում հայտնաբերել են վերջին 3 օրում  անհետացած գերմանացի Մարի Կարին Ախերյայի դին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի Քեփեզի անտառում հանգստի մեկնած քաղաքացիները հայտնաբերել են սպանված կնոջ եւ ահազանգել ոստիկանություն։  Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված 43-ամյա Մարի Կարին Ախերյան է, ով 7 ամիս առաջ մուսուլման էր դարձել եւ ամուսնացել Էնգին Օքչու անունով թուրքի հետ։

Սպանության հետ կապված որեւէ մանրամասնություն ոստիկանությունը դեռ չի հաղորդել։