Ջավախահայության հիմնական խնդիրը դեռ Սահակաշվիլիի օրոք նշանակված տարածքային կառավարման մարմինների պաշտոնյաներն են: Այդ մասին այսօր` մայիսի 11-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Ըստ նրա` Ջավախահայերը մեծ հույսեր են կապում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի, մասնավորապես` դրա առաջնորդի` Բիձինա Իվանիշվիլիի հետ: «Կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի Իվանիշվիլիի թիմը, ինչը հայերի առջեւ ծառացած խնդիրների պարտադիր լուծում է ենթադրում», - նշել է փորձագետը:
Նա նաեւ ընդգծել է, որ վրացահայերի համար թուրք-վրացական հարաբերությունների համատեքստում լուրջ սպառնալիք է թուրք-մեսխեթցիների վերաբնակեցումը Վրաստանի տարածքում: Սակայն այս պահին, ըստ փորձագետի հավաստման, այդ պլանում որոշակի սպառնալիքներ չկան. «Վրաստան վերադառնալ ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէ»:




























