Վոլգոգրադում դաժան սպանություն է կատարվել. «գեյ որսացողները» բռնաբարել են երիտասարդ նույնասեռականին, իսկ վերջում կոտրել գլուխը եւ հանել ուղեղը:

UNews-ը հայտնում է, որ 23-ամյա երիտասարդի այլանդակված դին հայտնաբերվել էր մայիսի 10-ի առավոտյան` Վոլգոգրադի պալատներից մեկում Հաղթանակի օրը բուռն նշելուց հետո: Զոհի ինքնությունը դժվարությամբ են ճշտել, քանի որ հանցագործները տանջել էին նրան. հանել էին ուղեղը, կտրել սեռական օրգանը, բռնաբարել գարեջրի շշերով:

Տաք հետքերով տեղի երեք բնակչի են ձերբակալել: Մեկը խոստովանական ցուցմունք է տվել եւ պատմել, որ շարժառիթը սպանվածի ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է եղել: Պարզվել է, մինչ այդ էլ երիտասարդների խումբը հարձակվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց վրա: