Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 18բ շենքի 3-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.37-ին, մարվել՝ 13.52-ին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի, «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Այրվել են հեռուստացույց, գորգ եւ պահարան՝ մասամբ: