Վրաստանում 16-ամյա աղջնակը որսորդական հրացանով ինքնասպան է եղել դժբախտ սիրո պատճառով: Դեպքը կատարվել է Արեւելյան Վրաստանի Կախեթի շրջանի գյուղերից մեկում: Ըստ ականատեսների` նա տանը պահվող որսորդական հրացանով կրակել է իր որովայնին:

Աղջկան ծանր վիճակում տողափոխել են հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատության են ենթարկել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Հարազատները նշում են, որ աղջիկը ինքնասպանության է դիմել անպատասխան սիրո պատճառով, գրում է «Գռուզիա Online»-ը: