Թուրքիայի Հաթայ նահանգում մայիսի 11-ի կեսօրին հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետեւանքով կան մեծ թվով վիրավորներ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ պայթյունները որոտացել են Ռեյհանլըի քաղաքապետարանի մոտակայքում, որի հետեւանքով փլվել է քաղաքապետարանի շենքի մի մասը եւ մի բնակելի տուն։

Ռեյհանլըի պետական հիվանդանոցի պատասխանատուները հայտնել են, որ պայթյունի հետեւանքով վիրավորված 20 մարդու են ընդունել հիվանդանոց։

Պայթունից հետո Ռեյհանլը Աթաթուրքի անվան պողոտայում հավաքված թուրքերը հարձակվել են սիրիացի անցորդների վրա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը միայն օդ կրակելուց հետո է կարողացել կանգնեցնել սիրիացիների նկատմամբ բռնությունները։