Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 14.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ Քասախ գետի ափին, հայտնաբերվել է նռնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերված նռնակը "Ֆ-1" տեսակի է:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն:

Սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ եւ ՊՆ օպերատիվ հերթապահները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: