Նախկին ոստիկան վադիմ Բոյկոն, ավելի հայտնի որպես «Մարգարտե ոստիկան», ձերբակալվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, «Չեբուրեչնայա» սրճարանում հարբած կրակելու համար: Ոստիկանության փոխանցմամբ, ձերբակալվել է 37-ամյա տղամարդ` զինված որսորդական հրացանով:

Մայիսի 10-ին նա հանգստանում էր սրճարանում: Հաջորդ օրն առավոտյան նա պարզել է, որ ձեռքի ժամացույցը կորել է, եւ զինված գնացել է սրճարան` հարցերը լուծելու:

Նա մի անգամ օդ է կրակել, ապա զենքը պահել է սրճարանի աշխատակիցների վրա եւ պահանջել է վերադարձնել ժամացույցը: Աշխատողներից մեկը հասցրել էր միացնել ազդանշանը, եւ ոստիկանները ձերբակալել են նրան:

Բոյկոն 2011թ. 3,5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել ընդդիմության հանրահավաքի ամսնակիցներից մեկին ծեծի ենթարկելու համար: «Մարգարտե» մականունը նա ստացել էր, երբ համացանցում հայտնվել էր տեսագրությունը, թե ինչպես է մարգարտե ապարանջանը ձեռքին ծեծում ընդդիմադիրին: