Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, որ մայիսի 11-ի կեսօրին Հաթայի Ռեյհանլը քաղաքում որոտացած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է18-ի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը Հաթայ նահանգում տեղի ունեցած պայթյունների հետ կապված պարզաբանում է տվել՝ նշելով, որ մայիսի 11-ին, 12։55-ին պայթեցվել են Ռեյհանլըի քաղաքապետարանի եւ փոստի բաժանմունքի մոտ կայանված պայթուցիկներով լի 2 մեքենա։ Նախարարը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 18 է, որն ավելանալու միտում ունի։ Նա նշել է, որ հիվանդանոց է դիմել կամ տեղափոխվել վնասվածքներ ստացած 22 քաղաքացի։