«Վրացական երազանքը» հայտնել է նախագահի պաշտոնին հավակնող իր թեկնածուի անունը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ նա կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է:

«Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի անդամները նախագահի թեկնածուի հարցը քննարկել են այսօր ժամը 14:30-ից: Նիստի մասնակիցները Մարգվելաշվիլիի թեկնածությունը հաստատել են միաձայն: «Վրացական երազանքի» քաղխորհրդում նրա թեկնածությունը համաձայնեցնելուց հետո, այն ներկայացվել է խորհրդարանական մեծամասնությանը, որիդ հետո Իվանիշվիլին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել, գրում է «Գռուզիա online»-ը:

Գործակալությունը գրում է, որ Գեորգի Մարգվելաշվիլին 44 տարեկան է, ավարտել է Թբիլիսիի պետհամալսարանը՝ փիլիսոփայություն մասնագիտությամբ: Կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ նա եղել է Զուրաբ Ժվանիայի անվան հասարակական հարցերի ինստիտուտի ռեկտորը: