Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում որոտացած պայթյուններից հետո թուրքական A Haber հեռուստաընկերության ուղիղ եթերում մի քաղաքացի սեռական բնույթի հայհոյանք է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Պայթյունից անմիջապես հետո A Haber հեռուստաընկերության թղթակիցը դեպքի վայրում ուղիղ եթերում ներկայացրել է իրավիճակը եւ քաղաքացիներից մեկը հայհոյել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «ես վարչապետի մաման...» բղավելով։

Միաժամանակ նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ թուրքական Bugun TV հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այստեղ էլ պայթյունի վայրից հեռախոսով ուղիղ եթեր միացած քաղաքացին ասել է. «ո՞ւր է անաստված վարչապետը»։

Նշենք, որ մայիսի 11-ին, 12։55-ին պայթեցվել են Ռեյհանլըի քաղաքապետարանի եւ փոստի բաժանմունքի մոտ կայանված պայթուցիկներով լի 2 մեքենա։ 

Պաշտոնապես նշվում է, որ զոհերի թիվը 40 է, վիրավորներինը՝ 100։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։