Կրասնոդարի երկրամասում, Նովոռոսիյսկ քաղաքի մոտ, այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել. իրար են բախվել ուղեւորատար ավտոբուսն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, որի հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել 5 մարդ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:

«Ռունետ»-ի օգտատերերի խոսքով՝ ավտովթարի վայրում մեծ խցանում է առաջացել: Չի բացառվում, որ զոհերի թվում կան երեխաներ, հաղորդում է НТВ-ն: