Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կժամանի Փարիզ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։ Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի անդամների հետ։ Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։