Գլենդելի քաղաքային իշխանությունները դիտարկում են այն հարցը, թե արդյոք վերջերս ընտրված քաղաքային գանձապահն իրավունք ունի զբաղվել երկրորդ աշխատանքով, հաղորդում է «Glendale News-Press»-ը։

Մանուկյանը նաեւ «Ameria Group» հայկական ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենն է։  Քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը քաղաքային դատախազ Մայք Գարսիային կոչ է արել զբաղվել այդ հարցով։ Իր հերթին Գարսիան խորհրդի անդամներին ասել է, որ «անհապաղ կզբաղվի» այդ հարցով։

Նշվում է, որ Նաջարյանն առաջին անգամ չէ, որ վկայակոչում է ոչ հստակ կանոններ, Մանուկյանին նրա տեղից զրկելու համար։ Անցած ամիս նա առաջարկություն էր ներկայացրել, որը քաղաքային խորհրդի անդամներին արգելում է քաղաքի համար աշխատել երկու տարվա ընթացքում։ Սակայն Գարսիան ասել էր, որ դա չի տարածվում ընտրովի պաշտոնների վրա։

Նաջարյանը նաեւ հայտարարել է, թե քաղաքային դատախազը չի կիրառում կրկնակի աշխատանքն արգելող մունիցիպալ օերնսգիրքը այն պատճառով, որ Մանուկյանը խորհրդի անդամի պաշտոնում Գարսիայի ղեկավարն է եղել։  Մանուկյանը միաժամանակ Նաջարյանին մեղադրում է իրեն գանձապահի պաշտոնից զրկելու մեջ, քանի որ վերջին ընտրությունների ժամանակ նրան չի պաշտպանել։