Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում ամերիկյան Տրենտոնի բնակչի մասին, որը երեխաների է պատանդ վերցրել։ Պարզվել է, որ նա բռնությամբ է պահել իր հետ ապրող կնոջ երեք երեխաներին։ Հիշեցնենք, որ այդ կնոջն ու եւս մեկ երեխայի նա սպանել էր։
«The Times of Trenton»-ը հայտնում է, որ զինված տղամարդը երեխաներին պահում է արդեն տասնյոթ ժամ, ոստիկանությունը չարագործին համոզում է բաց թողնել պատանդներին եւ հանձնվել։
Իշխանության ներկայացուցիչները տանը նակատել էին տանտիրուհու՝ 42-ամյա Կարմեն Քելիի մարմինը։ Ինչպես երեխան, այնպես էլ նրա մայրը մահացել էին մինչեւ ոստիկանության ժամանումը։
Քելիի հարազատները պատմել են, որ նա սիրեկանի հետ երկու ամիս է ապրել, նրանց հետ են եղել նաեւ Քելիի չորս երեխաները։ Առայժմ հայտնի չէ, թե երեխաներից ով է դարձել մարդասպանի զոհը, հաղորդում է «Լենտան»։
Ներկայումս հանցանքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Մոտակա տների բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են։




























