Բուլղարիայում մայիսի 12-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Երկրում ավելի քան  7 մլն մարդ քվեարկելու իրավունք ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Gallup»-ի ուսումնասիրության համաձայն`  քվեարկությունից մեկ օր առաջ  առաջատարը  «Քաղաքացիները` հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն էր` նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ղեկավարությամբ:

Սակայն, ըստ վերլուծաբանների, հազիվ թե նա բացարձակ մեծամասնություն ստանա: Երկրորդ տեղում կարող է լինել սոցիալիստական կուսակցությունը, որը 2009թ-ից իշխանության ղեկին է:Նշենք, որ Բուլղարիայի կառավարությունը հրաժարական էր տվել` էներգետիկ ռեսուրսների բարձր գների հետ կապված  բնակչության բողոքների պատճառով: