Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ Զոուբին հայտարարել է, որ թուրքական կառավարությունը Սիրիայի հետ սահմանակից գոտիները դարձրել է միջազգային ահաբեկչության կենտրոն` աջակցելով վարձկանների եւ ահաբեկիչների Սիրիա ներթափանցմանը: Հենց դրա համար է Էրդողանի կառավարությունը քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն կրում կատարվածի համար սիրիական եւ թուրք ժողովրդի առջեւ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:
Նախարարը քննադատության է ենթարկել որոշ թուրք պաշտոնյաների, ովքեր Սիրիային մեղադրել են Ռեյհանլիում տեղի ունեցած ահաբեկչության մեջ եւ նշել է, որ այնպիսի քաղաքական գործիչը, ինչպիսին Էրդողանն է, որը իր կարիերան կառուցում է խաղաղ քաղաքացիների արյան վրա, իրավունք չունի իշխանության ղեկին լինել:




























