Բանգլադեշում ձերբակալվել է իսլամիստական «Ջամաաթ ի Իսլամի»  խոշոր կուսակցության  ղեկավար Աբուլ Կալամ  Յուսուֆը: Նա մեղադրվում է ռազմական  եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ, որոնք ենթադրաբար իրականացվել են 1971թ. Պաղեստինի անկախության համար պատերազմի շրջանում:

Հաղորդվում է, որ անցած շաբաթ մեկ այլ իսլամիստական կուսակցության առաջնորդ էր մահապատժի դատապարտվել` պատերազմական շրջանում հանցագործությունների համար: Վերջինիս կողմնակիցներն այդ որոշումն ընդունել էին բողոքի ակցիաներով, որոնք ավարտվել էին բախումներով: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ Յուսուֆի ձերբակալությունը եւս կարող է նման գործողություններ հրահրել, հաղորդում է  «Գազետան»: