Մերձմոսկովյան Բուժանինովո գյուղի բնակիչ, 8-ամյա Իլյա Գ-ն լճակում ընկերոջ հետ ձկնորոսության ժամանակ ընկել է ջուրը: Լճակի մակերեւույթին վրա տիղմը չի թողել, որ երեխան դուրս գա ափ, հաղորդում է Lifenews-ը:
Երբ դեպքի վայր է հասել Իլյայի հայրը, տղան արդեն լճի հատակին է եղել: Նրան հաջողվել է հանել որդու անշունչ մարմինը:Տղային հասցրել են հիվանդանոց, երեխան եղել է կոմայի մեջ: Երեխայի կյանքը փրկելու համար նրան ուղղաթիռով մոսկովյան կլինիկա են տեղափոխել:Բժիշկները կասկածում են, որ ջրի տակ անցկացրած յոթ րոպեն առանց հետեւանք չի անցնի երեխայի համար: Եթե անգամ նա դուրս գա կոմայից, ապա թթվածնի երկարատեւ բացակայությունը երեխայի ուղեղում կարող է փոփոխություններ առաջացնել:




























