Պակիստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Պակիստանի մահմեդական լիգա»  կուսակցությունը, որը ղեկավարում է նախկին վարչապետ Նավազ Շարիֆը, հաղորդում է bfm.ru-ն:  

Նախկին վարչապետի կուսակցությունը հավաքել է ընտրողների մոտ 30%-ի ձայները: Նրա հիմնական մրցակիցը, մարզիկ Իմրան Խանը ընդունել է պարտությունը:Պակիստանում ընտրություններն ստվերվել էին ահաբեկչություններով: Զոհվել էր առնվազն 10 մարդ, եւս 40-ը վիրավորվել էր: