Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 08.20-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 38 տան բնակիչ 43-ամյա Վարդան Թադեւոսյանին:

Տուժածին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն: