Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Այրում ավտոճանապարհին` ե/գ կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ-ում` Շնող գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 26 SL 528 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ամիրջյան) բախվել է էլեկտրական սյանը. տուժածներ չկան:




























