Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի երիտասարդության եւ տաջիկ ներգաղթյալների միջեւ:
Մայիսի 12-ին, ժամը 21:00-ի սահմաններում, տեղի երիտասարդությունը առանց պատճառի հարձակվել է միջինասիական հանրապետություններից (հիմնականում Տաջիկստանից) եկածների վրա, որոնք ֆուտբոլ էին խաղում շինհրապարակում, որտեղ աշխատում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են գազային ատրճանակներ ու ձեռքի տակ ընկած տարբեր առարկաներ: Կռվի հետեւանքով 4 մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, եւս մեկին հարվածներ են հասցրել անհայտ բութ առարկայով:




























