Վրաստանում ձերբակալել է ներքին գործերի առաջին փոխմախարար Գելա Խվեդելիձեն` ինտերնետում լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ տեսագրությունը տարածելու համար: Այդկերպ, փոխնախարարը վրեժ էր լուծում լրագրողից:

Տեսագրության տարածումից հետո լրագրողը հայտարարել է, թե այն մոնտաժված է եւ տարածված է իրեն վարկաբեկելու համար: Պարեսաշվիլին նկատել է, թե մի քանի ամիս հետաքննություն է արել այն բիզնես-ակտիվների վերաբերյալ, որոնք իշխանափոխությունից հետո անցել են նոր իշխանության վերահսկողության տակ: Նա նաեւ անուններ էր նշել` Գելա Խվեդելիձե, գլխավոր դատախազի առաջին տեղակալ Լաշա Նացվլիշվիլի եւ վարչապետի խորհրդական Գիա Խուխաշվիլին, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, մեկնաբանելով լրագրողի մեղադրանքները, հայտարարել է, թե դրանք «անհիմն» են: ՆԳՆ-ում խոստովանել են, թե տեսագրությունը տարածել է առաջին փոխնախարարը: Նախարարը նրան «նախկին առաջին տեղակալ» է անվանել, ուստի կարելի է ենթադրել, որ Խվեդելիձեին արդեն հեռացրել են պաշտոնից:

Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմն անմիջապես արձագանքել է եւ նշել, թե վարչապետը քիչ հայտնի պաշտոնյայի է զոհել, որ թաքցնի մյուսների մեղքը: