Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երասխ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան (վարորդ ծնվ. 1958թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրին եւ շրջվել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները Ա.Բաբախանյանին ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: