Մայիսի 12-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում` «Դալմա Գարդեն մոլ» համալիրի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խ. Իսրայելյանին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 22 ՏԼ 240 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:




























