Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Արամիլ քաղաքում, այսօր՝ մայիսի 13-ի գիշերը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է մեկ մարդ, եւս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանների խոսքով՝ ուժերն անհավասար են եղել. մի կողմից կռվին մասնակցել է 15 մարդ, մոյս կողմից՝ ընդամենը 3, այդ թվում ավտոլվացման կետի 31-ամյա սեփականատերը: Ամենայն հավանականությամբ՝ սկզբում վեճ է ծագել նրա եւ նրա ծանոթի միջեւ, ով հրաժարվել է վերադարձնել պարտքը: Վեճի ժամանակ պարտապանն օգնության է կանչել իր բազմաթիվ ընկերներին: Ծեծկռտուքի ժամանակ դանակով հարվածել են պարտքը պահանջող տղամարդու կրծքին, որի հետեւանքով նա տեղում մահացել է:

Բացի մահացողից, տուժել է նաեւ նրա ընկերը, որը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է Vesti.ru-ն: