Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարությունը Ազգային քաղաքականության պետական ռազմավարության իրականացման պլանում կետ է մտցրել, որի համաձայն պաշտոնյաները կզրկվեն իրենց պաշտոններից որեւէ ազգային կամ կրոնական խմբի ներկայացուցիչների արժանապատվությունը ոտնահարելու դեպքում: «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ ըստ այդ առաջարկի պաշտոնները պետք է լքեն այն պետծառայողները, որոնք այլատյացություն պարունակող արտահայտություններ կանեն:

Ներկայումս բոլոր առաջարկություններն ուղարկվել են կառավարություն:

Հանրային պալատի անդամ Իոսիֆ Դիսկինը նշել է, որ պաշտոնյայի՝ իր պաշտոնին համապատասխանությանը գնահատական տալու համար գոյություն ունի որակավորման կոլեգիա:

Ազգային քաղաքականության պետական ռազմավարության իրականացման պլանը ՌԴ կառավարությունը մշակել է այս տարվա մարտին: