Թուրք ութ ինժեներներից չորսը, որոնք ռուսաստանցու եւ Ղրղըզստանի քաղաքացու հետ առեւանգվել էին ապրիլին աֆղան գրոհայինների կողմից, ազատ են արձակվել: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մյուս պատանդների ճակատագրի մասին նա ոչինչ չի ասել:
Վարչապետը նշել է, թե ազատումը հնարավոր է դարձել շնորհիվ թուրքական հետախուզության, եւ հույս է հայտնել, որ մյուս չորսին էլ կազատեն, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Աֆղանստանում արտակարգ վայէջք էր կատարել Թուրքիային պատկանող ռազմական ուղղաթիռը: Նրա անձնակազմին ու ուղեւորներին պատանդ էին վերցրել թալիբները:
Լոհար նահանգի փոխնահանգապետ Մուհամեդ Հաշիմ Ֆայիզին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել էր, որ «եղանակային պայմանների թելադրանքով» ուղղաթիռը վայրէջք է կատարել Ազրա թաղամասում: Նախնական տվյալներով` պատանդ վերցված ութ թուրքերին, աֆղանցուն եւ ռուսաստանցուն զինյալները տեղափոխել էին թալիբների հսկողության ներքո գտնվող Դարա-է Թանգ կիրճը:




























