Պալերմոյի ոստիկանությունը հայտնաբերել է կանադական մաֆիայի երկու պարագլուխների: Տղամարդիկ սպանվել են, իսկ նրանց դիակները այրել են: Խուան Ռամոն Պազա ֆերնանդեսի եւ Ֆերնանդո Պիմենտելի մնացորդները գտել են աղբարկղերում: Ոստիկանությունը տղամարդկանց սպանությունը գնահատել է որպես «հնաոճ» գանգսթերական հարված:

Ամենայն հավանականությամբ, քրեկան հեղինակությունները ազդեցության ոլորտների համար պատերազմի զոհ են գնացել, երբ Կանադայից տեղափոխվել են Սիցիլիա, հայտնում է «Պրավդան»` վկայակոչելով Guardian-ը:

57-ամյա Ֆերնանդեսը ծագումով իսպանացի է, Կանադայից արտաքսվել էր այնտեղ 10 տարի պատիժ կրելուց հետո: Նա դատապարտվել էր մեկ այլ գանգսթերի սպանությունը նախապատրաստելու համար: 2011թ. նա բանտում հեղինակություն էր դարձել` հրաժարվելով վաղաժամ ազատումից եւ խոստանալով սպանել բանտի պահակին: Արտաքսումից հետո նա հանգրվանել էր Պալերմոյում: Ոստիկանությունը կասկածներ ուներ, որ նա կապեր է հաստատել Կոզա Նոստրայի հետ` Կանադայի եւ Իտալիայի միջու թմրաթրաֆիք կազմակերպելու համար:

Պիմենտելը Իտալիա էր ժամանել սպանությունից մի քանի շաբաթ առաջ: Ոստիկանները կարծում են, որ Ֆերնանդեսին եւ նրա հանցակցին սպանել են Կանադայից եկած պատվերով: