Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանում ներդրումներ անող երկրները կխուսափեն Հայոց ցեղասպանության մասին խոսելուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ թուրքական Sabah պարբերականի հետ հարցազրույցում:

Նա, անդրադառնալով Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանում ճապոնացիների եւ ֆրանսիացիների համագործակցությանը, նշել է, թե հավատացած է, որ ատոմակայանի հետ կապված աշխատանքները կարգավորող դեր կստանձնեն Հայոց ցեղասպանության հետ կապված թեմաներում։

«Այդ ներդրումներից հետո երկրներն իրենց խոսքերին ուշադրություն են դարձնելու»,-ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։