Մայիսի 12-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 48-րդ կմ-ին «Նիսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























