Մայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»   մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երեւանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: