Բրազիլացի ոստիկանները կարողացել են կանխել թմրավաճառների` ինքնաթիռով 230 կգ կոկաին տեղափոխելու փորձը, խիզախորեն խոյահայելով օդանավը հենց թռիչքուղու վրա, Սանտա-Վիտորիա քաղաքում:

Դրամատիկ տեսագրությունը, որ նկարահանվել է ոստիկանական մեքենայի տեսախցիկով եւ ավելի նման է հոլիվուդյան ֆիլմի կադրերի, արդեն հիթ է դարձել ինտերնետում: Հոլովակում լսելի են կրակոցներն ու ոստիկանների բղավոցները:

Ոստիկանական մեքենան մեծ արագությամբ սլանում է թռիչքուղով, հասնում թռչելու պատրաստվող ինքնաթիռին եւ հրում:

Huffington Post-ի տվյալներով, արդյունքում թմրանյութն առգրավվել է, ձերբակալվել է հինգ մարդ: