Չինական Ցզյանսու արեւելյան նահանգի Իչժեն քաղաքի բնակչությունը քաղաքի խանութներից գնել է խմելու ջրի ամբողջ պաշարը: Խուճապի պատճառ է դարձել Յանցզի գետում բեռնանավի վթարը, որը բախվել էր Նանկին քաղաքի մերձակա  կամրջի հենապատին: Նավը տեղափոխում էր 12 500 տ կրաքար:

Իչժենը գտնվում է Նանկինից ներքեւ: Քաղաքի բնակչությունը ջրի թունավորվածության հետ կապված  լուրջ մտահոգություններ ունի:  Դա էլ բնակիչներին ստիպել է խմելու ջրի պաշար ստեղծել, հայտնում է «Ինտերֆաքսը»: