Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է քննությունը Եվգենի Շերբանի սպանության գործով: Այդ մասին հայտնել է Սերգեյ Վլասենկոն` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը, նախկին վարչապետին կասկածում էին սպանությանը մեղսակից լինելու մեջ:
«Ատոն» խոշոր ֆինանսական ձեռնարկության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանը սպանվել էր 1996թ.` Դոնեցկի օդանավակայանում: Մարդասպանների փամփուշտներից զոհվել էին նաեւ Շչերբանի կինը եւ օդանավակայանի աշխատակից: 2012թ. ապրիլին Շչերբանի որդի Ռուսլանը հայտնել էր, որ քննությանը փաստաթղթեր է հանձնել սպանությանը Տիմոշենկոյի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ:
2013թ. սկզբին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել էր, թե Տիմոշենկոյի եւ նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի մեղսակցությունն ապացուցված է:




























