Սաուդյան Արաբիայի Էլ Խոբար քաղաքում դատարանը պատժել է երկու տղամարդկանց, որոնք Սաուդյան Արաբիայի իսլամի հետեւորդ բնակչուհուն օգնել էին քրիստոնեություն ընդունել, իսկ հետո՝ հեռանալ երկրից:
Saudi Gazette-ը հայտնում է, որ նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի է, որը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման եւ մտրակի 300 հարվածի, քանի որ կնոջը համոզել է քրիստոնեություն ընդունել: Սաուդյան Արաբիայի քաղաքացին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման եւ մտրակի 200 հարվածի, քանի որ այդ կնոջն օգնել է կեղծ փաստաթղթերով երկրից Բահրեյն փախչել:
Կնոջ անունը չի հրապարակվում, նա ապաստան է ստացել Շվեդիայում, նշում է gazeta.ru-ն:
Տվյալ դատավարությունը սկսվել էր 2012թ., երբ կնոջ հարազատները իրավապահ մարմիններին էին դիմել՝ հայտնելով, որ «վերջինիս խելքը կերել են» ապահովագրական ընկերության գործընկերները: Ըստ Սաուդյան Արաբիայի օրենքների` կրոնափոխությունը լուրջ հանցանք է, որի համար մահապատիժ է նախատեսվում:




























