ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրները բնական է համարում։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Մենք այդ պարտքն ունենք, բավականին օրենքներ ունենք, որ իհարկե բավարար չէ, բավականին հասարակական կազմակերպություններ ունենք, հասարակությունը պետք է բարձրաձայնի իր վերաբերմունքը եւ պարտավոր է պահել նրանց, բայց պետբյուջեի սահմաններում ինչ ասես, որ չի արվել, բայց դա բավարար չէ։  էս ընտրությունների ժամանակ ընդհանրապես ազատամարտիկներին, Ղարաբաղն էլ էին մոռացել»,- ասաց նա։

Ի դեպ, Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությունը, «Ինչո՞ւ պիտի չմասնակցեմ»։