Հայաստանի համագործակցության երկու ուղղությունները` Եվրամիության եւ Երասիական տնտեսական միության հետ, առայժմ միմյանց չեն հակասում: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով` նոյեմբերին Վիլնյուսում կայնալիք «Արեւելյան գործընկերության» համաժողովում նախատեսվում է Հայաստանի հետ Ասոցացված գործընկերության եւ միաժամանակ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրերի նախաստորագրումը: «Զուգահեռ զարգանում է Հայաստանի համագործակցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում»,-արձանագրեց քաղաքագետը` հիշեցնելով, որ Հայաստանն ստորագրել է Եվրահանձնաժողովի հետ համագործակցության հուշագիրը:
Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ երկու տարբեր ինստիտուտների հետ տնտեսական համագործակցության տեսանկյունից առայժմ հակասության հիմքեր չկան:




























