ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մայիսի 15-ին  Բիշքեկում կքննարկեն ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների տեղեկատվական-քարոզչական գործունեության հակազդման հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի 2012թ. աշխատանքի արդյունքները: Այդ մասին հայտնում է   Ռուսաստանի ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը: 

Ըստ հաղորդագրության` Ղրղըզստանի մայրաքաղաքում տեղի կունենա  ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 34-րդ նիստը:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ միջոցառմանը քննարկվելու են Սոչիում  XXVII Ձմեռային օլիմպիական եւ XI Ձմեռային պարալիմպիկ խաղերի, ինչպես նաեւ  2013թ. Կազանում XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի ընթացքում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Բացի դրանից, նիստի մասնակիցները պետք է համատեղ միջոցներ մշակեն ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների տեղեկատվական-քարոզչական գործունեությանը հակազդելու համար, որոնք իրենց նպատակների համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաները եւ համացանցը:

Ժողովին որպես դիտորդներ հրավիրված են ԳԴՀ-ի, Իտալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: