Սիրիայում զինված դիմակայությունն իրենից լուրջ մարտահրավեր է ներկայացնում բոլոր հայերի համար, քանի որ նրանց Մերձավոր Արեւելքում արեւմտահայ մշակույթի կրողներն են: Մայիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Գաղտնիք չէ, որ Սիրիայում մեծ հայկական համայնք կա: Սիրիահայերի բավական զգալի մասը լքում է Սիրիան, մյուսները մնում են երկրում` կարծելով, որ դա իրենց հայրենիքն է եւ իրենք պետք է պահպանեն այն»,- նշել է քաղաքագետը` ընդգծելով, որ սիրիահայերի մեծամասնությունը հավատարիմ են իշխանություններին, սակայն ակտիվորեն հանդես չեն գալիս: «Դա լիովին ողջամիտ քաղաքականություն է մեր համայնքի կողմից, սակայն պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արեւելքում զգալիորեն կրճատվում է քրիստոնեական բնակչության թիվը, դա վերաբերում է ոչ միայն Իրաքին, այլեւ Եգիպտոսին եւ Սիրիային»,- ասել է Գագիկ Հարությունյանը:
Հարցին, թե ինչ վտանգ են ներկայացնում ադրբեջանցի զինվորականները սիրիահայերի համար, փորձագետը պատասխանել է, թե սպառնալիքը բավական լուրջ է: «Ցավոք, Սիրիան նրանց համար փորձարկումների որոշակի դաշտ է»,- նշել է Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական ներկայությունը շատ վտանգավոր են հայերի համար:




























