Իրանում նախագահական ընտրություններից հետո Թեհրանի քաղաքականությունը Սիրիայում տեղի ունեցողի նկատմամբ որեւէ կերպով չի փոխվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, մամուլի ասուլիսում նշել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում որոշակի առումով կարող է փոխվել քաղաքականությունն իսրայելի եւ ԱՄՆ-ի նկատմամբ: «Օրինակ, Իրանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից մեկն ընդունում է Հոլոքոստի փաստը եւ նրան բավական լավ են վերաբերում ԱՄՆ-ում, սակայն դրանք միայն փոքր նյուանսներ են, քանի որ ցանկացած իրանցի քաղաքական գործչի համար ակնհայտ է, որ Սիրիայի անկումից հետո գալու է Իրանի հերթը»,-նշել է Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրանցիները Ասադին աջակցելու պայքարում անում են ամեն հնարավորը:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մի փոքր թերագնահատել են Սիրիայի կենսունակությունն ընդհանուր առմամբ եւ Բաշար Ասադի կենսունակությունը, մասնավորապես:




























