Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Սիրիայի հետ սահմանակից Ամանոսի լեռներում թռիչք իրականացնող F-16 ռազմական օդանավն անհետացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ մայիսի 13-ին, 14։15-ին, Օսմանիյե նահագում, Ամանոսի լեռներում թռիչք իրականացնող F-16/C օդանավի օդաչուից ստացվել է «դուրս եմ թռչում» հաղորդագրությունը, որից հետո նրա հետ կապը կորել է։
Նշվում է, որ փրկարարներն ու զինվորականները փնտրում են օդաչուին։




























